Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Կայացավ «Banking on Nature in Armenia» աշխատաժողովը

02.07.2025
Կայացավ «Banking on Nature in Armenia» աշխատաժողովը

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Banking on Nature in Armenia» խորագրով մասնագիտացված աշխատաժողովը՝ ՀՀ առևտրային բանկերի, ոլորտի փորձագետների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։

Աշխատաժողովի նպատակն էր խթանել ֆինանսական համակարգի դերակատարումը կենսաբազմազանության պահպանման գործում՝ զարգացնելով մասնակիցների մասնագիտական կարողությունները ոլորտի նորագույն մոտեցումների վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ներդրումային նոր հնարավորություններ և ֆինանսական նորարարական գործիքներ, որոնք միտված են բնության վրա դրական ազդեցություն ունեցող նախագծերի ֆինանսավորմանը։   

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհը բախվում է բնապահպանական մարտահրավերներ համարվող  կլիմայական փոփոխության, շրջակա միջավայրի վատթարացման և կենսաբազմազանության կորուստի հետ, և այս համատեքստում առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ ֆինանսական հատվածը հանդես գա ոչ միայն որպես ռիսկերը գնահատող ու կառավարող, այլ նաև որպես ակտիվ դերակատար կայուն զարգացման գործընթացներում։