Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

ՀՀ առևտրային բանկերին ներկայացվեց տրանսպորտային միջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի վճարումների ամբողջապես ավտոմատացված համակարգը

25.10.2021
ՀՀ առևտրային բանկերին ներկայացվեց տրանսպորտային միջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի վճարումների ամբողջապես ավտոմատացված համակարգը

  Հայաստանի բանկերի միությունում կայացած աշխատանքային հանդիպման շրջանակներում ներկայացվեցին ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների գույքահարկի ու անշարժ գույքի հարկի վճարումների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման պայմաններն ու հնարավորությունները։

  Հանդիպում-քննարկմանը ներկա էին ՀՀ առևտրային բանկերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի և համակարգը մշակող կազմակերպության ներկայացուցիչներ:

  Քննարկման շրջանակներում ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոսեցին համակարգի ներդրման կարևորության վերաբերյալ։ Համակագը մշակող ՏՏ կազմակերպության ղեկավարությունը ներկայացրեց տեխնիկական հնարավորությունները։

  Նոր համակարգը հնարավորություն է ընձեռում տրանսպորտային միջոցների գույքահարկի ու անշարժ գույքի հարկի պարտքի չափի ճշտումն ու բանկային անդորրագրի փոխանցումը համայնքապետարան իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ստեղծված ինտեգրման հնարավորությունը կիրառելի կլինի նաև առևտրային բանկերի բջջային հավելվածներում:

  Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանեցին ՀՀ առևտրային բանկերի ներկայացուցիչների հարցադրումներին: