Union of Banks of Armenia
ՀՀ առևտրային բանկերի գործունեության 2023թ․ հիմնական ցուցանիշները
Հայաստանի բանկերի միության կողմից ամփոփված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ․ ՀՀ 18 առևտրային բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13․5%-ով՝ կազմելով 1 484 մլրդ․ դրամ:
2023թ․ ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9 191 մլրդ․դրամ։
Առևտրային բանկերի 2023թ․ ընդհանուր պարտավորությունները 2022թ․ համեմատ ավելացել են շուրջ 618 մլրդ․դրամով (8․7%)՝ կազմելով՝ 7 707 մլրդ․դրամ։ Նույն ժամանակահատվածում հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 459 մլրդ․ դրամով (9.1%)`կազմելով 5 503 մլրդ․ դրամ։
Հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները 2023թ. ցուցանիշներով կազմել են 5 036 մլրդ․ դրամ, 2022թ. համեմատ (4 174 մլրդ․ դրամ) աճը կազմել է 20.6%:
2023թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է շուրջ 230 մլրդ․ դրամի շահույթ, 2022թ․ համեմատ (253 մլրդ․ դրամ) ցուցանիշը նվազել է 9.2%-ով։
ՀՀ առևտրային 18 բանկերի 2023թ․ գործունեության տարեկան ամփոփ մյուս ցուցանիշները կներկայացվեն հաջորդիվ։
Related news
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։