Union of Banks of Armenia
ՀՀ առևտրային բանկերի գործունեության 2025թ․ երրորդ եռամսյակի հիմնական ցուցանիշները

Վիեննայում ընթացող Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ միջազգային բանկային համաժողովի շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) և BACEE-ի միջև։
Փաստաթուղթը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և BACEE-ի նախագահ Թոմաս Լեմփուլը։
Հուշագրի նպատակն է զարգացնել երկկողմ համագործակցությունը, խթանել տեղեկատվության և փորձի փոխանակումը՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային ֆինանսական կայունությանը և զարգացմանը։ Նախատեսվում է նաև պարբերաբար կազմակերպել համատեղ ֆորումներ, սեմինարներ և հանդիպումներ՝ քննարկելու ոլորտի արդիական և օրակարգային խնդիրներն ու մարտահրավերները։
ՀԲՄ և BACEE նախագահների համոզմամբ՝ ստորագրված հուշագիրը կդառնա նոր նախաձեռնությունների, փոխադարձ վստահության և արդյունավետ համագործակցության ամուր հիմք՝ ի շահ տարածաշրջանի ֆինանսական համակարգերի կայուն զարգացման։
Հ․Գ․ 1996թ․ ստեղծված BACEE-ն համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը՝ ձգտելով ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը:




