Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Ֆինանսաբանկային ոլորտի զարգացման նոր խթան․ կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր

01.02.2023
Ֆինանսաբանկային ոլորտի զարգացման նոր խթան․ կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր

  Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նույն ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մերուժան Գալստյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մասնավորապես կարևորվում է բանկային ոլորտի կադրերի որակավորման բարձրացման խնդիրը, ֆինանսական գրագիտության և ֆինանսաբանկային ոլորտի հիմնահարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։

  Համագործակցության հուշագրի համաձայն՝ կողմերն իրագործելու են ֆինանսաբանկային ոլորտին առնչվող կրթական ու հետազոտական համատեղ նախագծեր, ըստ անհրաժեշտության կազմակերպվելու են նաև բաց դասեր, սեմինարներ, մասնագիտական հանդիպում-քննարկումներ:

  Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար՝ տարբեր ուղղություններով մասնագիտական հմտությունները զարգացնելու առումով:

  Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի փոխդեկանները, դասախոսները, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ղեկավարները, ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի անդամները և Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներ:

 

Լուսանկարները՝ ԵՊՀ-ի