Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

26.05.2020
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է  համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ՀՀ բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով:

Ընդհանուր պարտավորությունները  նշված ժամանակահատվածում կազմել  են 5.045 մլրդ դրամ, որը 2019թ. համեմատ աճել է 1.7%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդները  նվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներն  աճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով: Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներն  աճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով,  իսկ ֆիզ. անձանց ավանդներն   աճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:

 

Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:

 

Ընթացիկ տարվա  առաջին եռամսյակին վճարային քարտերի քանակը կազմել է      2 460 333, որը 2019թ-ի համեմատ ավելացել է 2.9%-ով:

Վճարային քարտերով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ` (13 570 034) ավելացել է 33.8%-ով: Իսկ  քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ      (481 785 մլն դրամ) ավելացել է 22.9%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում  կանխիկ գործարքների քանակը կազմել է                  7 784 894, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (7 602 159) համեմատ աճել է  2.4%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ  աճել է 73.6%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 415 589  մլն դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (366 690 մլն դրամ) համեմատ աճել է 13.3%-ով, իսկ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 176 585  մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ (115 095 մլն դրամ) համեմատ աճել է  53.4%-ով:

 

ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզ. անձանց փոխանցումները

 

2020թ-ի առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 37 մլն դոլարով կամ 9.7%-ով՝ կազմելով 354 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Արտասահման փոխանցումների ծավալը նվազել է շուրջ 20 մլն դոլարով կամ 7.1%-ով՝ կազմելով 266 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 17 մլն դոլարով կամ  16.7%-ով՝ կազմելով 87մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների  առցանց հարցերին:

 


Հայաստանի բանկերի միության
հանրային կապերի ծառայություն
Հեռ. (+374 10) 52 77 31
E-mail: [email protected]


 

Նմանատիպ նորություններ

Ասուլիսի հրավեր
Ասուլիսի հրավեր
05.08.2020

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։

Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն անհամաչափ են ու հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը
Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն անհամաչափ են ու հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը
17.07.2020

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։

Հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ գումար
Հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ գումար
13.07.2020

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։