Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ն մասնակցել է WBL4JOB նախագծի քննարկմանը

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և միության վերլուծաբան Նելլի Այվազյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում մասնակցել են բարձրագույն կրթության համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման ծրագրի վերաբերյալ հանդիպմանը, որի շրջանակներում քննարկվել է WBL4JOB նախագիծը:
Հաշվի առնելով, որ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) իրականացման համար անհրաժեշտ է գործատուների ակտիվ մասնակցությունը՝ քննարկվել է նախագծի իրականացումը բանկային ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև WBL4JOB ծրագրի իրականացման, դրա հաշվետվողականության մեթոդաբանությանն առնչվող հարցեր:
Կողմերը գնահատմամբ, որ ԱՀՈՒ մոդելի արդյունավետ ներդրումը կնպաստի աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության, բուհերի և գործատուների համագործակցության մակարդակի բարձրացմանը:
WBL4JOB նախագծի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականության, իրավական շրջանակի և բարձրագույն կրթության ընդհանրական մոդելի մշակումն է՝ ի նպաստ բուհերի շրջանավարտների աշխատունակության բարձրացման։
Հայաստանից նախագծում ներգրաված են ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի բանկերի միությունը, երկու բուհ՝ Շիրակի պետական համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը:
Լուսանկարները՝ ԿԳՄՍ պաշտոնական էջից:
