Որակավորման քննություններ
Պահպանեք համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոնները
07.05.2020
ՀԲՄ բոլոր այցելուներին և ՀԲՄ-ում որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման քննությանը ներկայացող անձանց հայտնում ենք, որ ՀԲՄ այցելելիս անհրաժեշտ է
• կրել պաշտպանիչ դիմակ ու ձեռնոցներ,
• մուտքի մոտ առկա ախտահանիչ հեղուկով ախտահանել ձեռքերը,
• տարածքում պահպանել սոցիալական հեռավորությունը:
ՀԲՄ բոլոր աշխատակիցները ևս աշխատանքի ներկայանում են պաշտպանիչ դիմակով, ձեռնոցով, պարբերաբար ախտահանում են ձեռքերն ու օդափոխում տարածքը: Քննասենյակում ևս պահպանվում է սոցիալական հեռավորության պահանջը: