Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Լավագույնը՝ Լավագույններին․ վերջին սերնդի լավագույն սարքավորումը կծառայի հայ Զինվորին

03.08.2021
Լավագույնը՝ Լավագույններին․ վերջին սերնդի լավագույն սարքավորումը կծառայի հայ Զինվորին

  Այսօր Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Անանյանն ու գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հյուրընկալվեցին Զինվորի տանը: Այցի նպատակն էր ծանոթանալ երկկողմ համագործակցության շրջանակում բանկերի ֆինանսավորմամբ Զինվորի տան համար ձեռք բերված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքի աշխատանքին: Այն վերջին սերնդի եզակի սարքավորում է, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում: ԷՆՄԳ հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ հետազոտություն ծայրամասային նյարդերի վնասման դեպքում:

  Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի բանկերի միության և Զինվորի տան գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և շարունակական դարձնելու հարցերը։