Union of Banks of Armenia
The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.
Համատեղ ուսումնամասնագիտական ծրագրեր, սեմինարներ և կոնֆերանսներ․ հուշագրի ստորագրում «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի հետ
19.06.2024
«Հայաստանի բանկերի միություն»-ը և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ամրապնդել են ֆինանսաբանկային ոլորտում առաջընթացի նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարը։
Հուշագրի առանցքային դրույթներից են համատեղ ուսումնական ծրագրերի կազմակերպումը ինչպես ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների, այնպես էլ ուսանողերի համար։ Ուսումնամեթոդաբանական նյութերի մշակումն ու տարածումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններում մասնակցությունը, ակումբի ներկայացուցիչների ներգրավվածությամբ սեմինարների և կոնֆերանսների կազմակերպումը ՀԲՄ անդամների մասնակցությամբ երկուստեք կնպեստեն նաև կողմերի անհատական առաջընթացին։