Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Թվային փոխակերպման ազդակները ֆինանսական ոլորտում

15.09.2023
Թվային փոխակերպման ազդակները ֆինանսական ոլորտում

  Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության, Հայաստանի բանկերի միության և վարկային կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ սեպտեմբերի 14-ին կազմակերպվել է պանելային քննարկում՝ «Թվային փոխակերպման ազդակները ֆինանսական ոլորտում» թեմայով՝ Գերմանիայի փորձագետների մասնակցությամբ:

  Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, իսկ որպես բանախոսներ, հանդես են եկել ոլորտը ներկայացնող Գերմանիայի առաջատար փորձագետները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության դեպարտամենտի ղեկավարը:

  Պանելային քննարկմանը բանախոսների կողմից ներկայացվեց գերմանական ֆինանսական կառույցների թվային փոխակերպման փորձը, ոլորտի խնդիրներին առնչվող փորձագետների պատկերացումներն ու կանխատեսումները, թվային փոխակերպման առավելություններն ու մարտահրավերները ֆինանսական կառույցների համար, ինչպես նաև ՀՀ ֆինանսական ոլորտի թվային փոխակերպման արդի զարգացումներն ու հեռանկարները:

  Պանելային քննարկման ընթացքում բանախոսներին հարցեր ուղղվեցին թվային փոխակերպման առանձին ուղղությունների՝ մասնավորապես իրավական կարգավորման, ռազմավարական մոտեցումների, առկա հիմնախնդիրների և անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ: