Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Տրված է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով 2023թ․մրցույթի մեկնարկը

22.05.2023
Տրված է  «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով 2023թ․մրցույթի մեկնարկը

  Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է 2023թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթի մեկնարկի մասին։

  Մրցույթին կարող են մասնակցել գիտական հոդվածների հեղինակները, վերլուծաբան-հետազոտողները (վերլուծական-հետազոտական կենտրոններ), ինչպես նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչները։

  Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։

 

        Մասնակցության պայմաններ

  Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2023թ. ընթացքում հրապարակված ֆինանսաբանկային թեմաներով գիտական հոդվածներ, վերլուծական հոդվածներ և լրագրողական նյութեր։ Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:

        Ընտրություն

        Ներկայացված աշխատանքները գնահատելու է բանկային ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված հանձնաժողովը՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`

  • Լավագույն գիտական հոդված
  • Լավագույն լրագրողական անդրադարձ
  • Լավագույն վերլուծություն

 

         Մրցութային աշխատանքներին ներկայացվող չափորոշիչներ

  Լավագույն գիտական հոդված

  Նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, գիտական նորույթ պարունակող և մաթեմատիկական մոդել ներառող հրապարակված գիտական հոդվածին։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ – Բարձրագույն որակավորման հանձնաժաղով (bok.am))

  Լավագույն վերլուծություն

  Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և թվային վերլուծություններ պարունակող մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։

  Լավագույն լրագրողական անդրադարձ

  Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։

  Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2024թ. առաջին եռամսյակում։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա հավաստագիր և դրամական մրցանակ, որն այս տարի ավելացվել է:

            Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ-ի դեկտեմբերի 29-ը։ Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել competition@uba.am  էլ. փոստին։

  Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

  Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am  էլեկտրոնային հասցեով։