Union of Banks of Armenia
The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.
Մեկնարկել է երկամսյա սեմինարների շարքը՝ տնտեսական լրագրողների համար
20.08.2022
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Տնտեսական լրագրողների ակումբի հետ (ՏԼԱ) համատեղ մեկնարկել է սեմինարների շարք, որի շրջանակում առևտրային բանկերի և ոլորտի փորձառու մասնագետները ֆինանսատնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողներին կներկայացնեն ՀՀ բանկային համակարգի գործունեությանն առնչվող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաներ և համապատասխան վերլուծություններ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս երկամսյա սեմինարներին մասնակցում են ֆինանսա-տնտեսական թեմաներ լուսաբանող հայաստանյան լրատվամիջոցների ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ լրագրողներ:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայագրեր: