Union of Banks of Armenia
Առաջնորդության նոր մոտեցում՝ պատմողական բանականության հիման վրա

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ Եվրոպայում Հայաստանի միջազգային ֆինանսական համագործակցության կենտրոնում կայացել է «Պատմողական բանականության ուժը առաջնորդության մեջ» (The power of narrative intelligence in leadership) թեմայով սեմինարը, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ առևտրային բանկերից։
Սեմինարավարն էր Արսեն Ավետիսովը, ով հանդիսանում է վկայագրված քոուչ խորհրդատու, Միջազգային Քոուչինգի Ակադեմիայի համահիմնադիր և Պատմողական բանականության ասոցիացիայի Խորհրդի անդամ:
Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են պատմողական բանականության հիմնական սկզբունքները, վերջինիս դերը կազմակերպության տեսլականի ձևավորման, աշխատակիցների ներգրավվածության բարձրացման և որոշումների կայացման գործընթացներում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն լսելու առաջատար փորձագետի մտքերն, այլև մասնակցելու գործնական քննարկումներին: