Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

01.09.2022
Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

  Նոր ուսումնական տարում Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։

  Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի  բանկերի միության և  «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։

  Առևտրային բանկերի և ՀԲՄ աջակցության նպատակն է կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից հայրենիքի պաշտպանների կյանքի որակը և ապահովել նրանց արժանապատիվ ապագան։ 

  Հիմնադրամի շահառու և Եվրասիա Միջազգային Համալսարանի ուսանող Հրաչ Սաֆարյանը 2016թ․ և 2020թ․ արցախյան պատերազմների մասնակից է։ Ինչպես ինքն է նշում՝ նա մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Ու չնայած այդ ամենին շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որի համար իր  ընկերները չեն խնայել անգամ սեփական կյանքը․․․

  Հրաչ Սաֆարյանի մասին պատմող տեսանյութը՝ շուտով։