Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Կայացել է «Հայկական դրաﬕ 30-ամյակը. կողﬓորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովը

04.09.2023
Կայացել է «Հայկական դրաﬕ 30-ամյակը. կողﬓորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովը

  Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկը Հայաստանի բանկերի միության և «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության հետ համատեղ սեպտեմբերի 2-3-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպել էր «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով:

  Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում հայտնի այնպիսի ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Փրինսթոնի համալսարանը, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը (LSE) և Ասիական զարգացման բանկի ինստիտուտը (ADBI)։

  Գիտաժողովին ելույթներով և զեկուցումներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, Իսլանդիայի, Արգենտինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կենտրոնական / ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և ֆինանսական շուկայի առաջատար փորձագետներ:

  Տեղի ունեցան պանելային քննարկումներ, դասախոսություններ, որոնց նպատակն էր խթանել քննարկումներ ֆինանսական ոլորտի ապագայի և նոր ձևավորվող միջավայրին ֆինանսական կառույցների հարմարվելու վերաբերյալ։ Քննարկումներ ծավալվեցին այն ազդեցությունների շուրջ, որոնք կապիտալի հոսքերի և միջազգային տնտեսական համագործակցության հնարավորությունների վրա թողնում են խորացող համաշխարհային մասնատվածությունը, «տնտեսական պատերազմները», կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները։ Անդրադարձներ եղան «թվային» և «կանաչ» տնտեսությանը սպասարկող կայուն համաշխարհային ֆինանսական համակարգ կառուցելու հեռանկարներին:

 

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ