Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Քննարկել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության խնդիրները

17.12.2024
Քննարկել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության խնդիրները

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կայացած աշխատանքային հանդիպման շրջանակներում քննարկվել են բանկային ոլորտի հարկային օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված հարցեր։

  Հանդիպմանը մասնակցել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արտակ Քամալյանը, ինչպես նաև առևտրային բանկերի նախագահները և պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

  Կողմերը քննարկել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության խնդիրները, ինչպես նաև պետական կառույցների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

  ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար՝ առաջարկելով, որպեսզի նման ձևաչափով հանդիպումները կրեն շարունակական բնույթ։