Union of Banks of Armenia
Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Տնտեսական, այդ թվում ֆինանսաբանկային ոլորտի լրագրության որակի բարձրացմանը և հանրության շրջանում անկողմնակալ, մասնագիտական և մատչելի տեղեկատվության ապահովմանն աջակցելու նպատակով՝ համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Տնտեսական լրագրողների ակումբի (ՏԼԱ) միջև:
Կարևորելով լրագրողական համայնքի հետ կապերի ամրապնդումը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է միության պատրաստակամությունը՝ հնարավոր ջանքերն ու ռեսուրսները մեկտեղել հանրության ֆինանսական գրագիտության և ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար:
Ընդգծելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ՏԼԱ նախագահ Աննա Բաղդասարյանը նշել է, որ հուշագրի կնքումը հնարավորություն կտա էլ ավելի խորացնել ոլորտային համագործակցությունը, ինչն իր հերթին կնպաստի բանկային համակարգին առնչվող հանրային հրապարակումների մասնագիտական նշաձողի բարձրացմանը:
Համագործակցության շրջանակներում Հայաստանի բանկերի միությունը Տնտեսական լրագրողների ակումբի https://ejc.am/ կայքին տրամադրել է նաև ֆինանսական աջակցություն՝ ֆինանսական բլոկի նոր նախագծերի մեկնարկի և շարունակականության ապահովման նպատակով: Նոր նախագծերը կներառեն թեմատիկ հրապարակումներ, վերլուծություններ և հարցազրույցներ:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Related news
Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։
During his visit to Tbilisi, the president of the Union of Banks of Armenia, Daniel Azatyan, also met with the management staff of TBC bank.