Union of Banks of Armenia
The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.
Պահպանեք բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոնները
15.01.2025

Հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգում պարբերաբար ակտիվանում են ֆինանսական զեղծարարության տարբեր դեպքերը՝ ևս մեկ անգամ հորդորում ենք զգոն լինել և պահպանել բանկային տվյալների օգտագործման անվտանգության կանոնները:
ՀԻՇԵՔ՝ առևտրային բանկերն անում են առավելագույնն իրենց հաճախորդների հաշիվների ու քարտերի անվտանգությունն ապահովելու համար: Սակայն այդ հարցում առավելագույն արդյունքի ապահովումն առաջին հերթին կախված է հաճախորդից։
Պահպանելով մի քանի պարզ կանոններ և առաջնորդվելով բանկերի կողմից հրապարակվող անվտանգության ուղեցույցերով, դուք կխուսափեք հնարավոր զեղծարարություններից և չեք կրի ֆինանսական կորուստներ։