Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի բոլոր առևտրային բանկերը՝ ԵՊՀ արցախցի ուսանողների կողքին

26.02.2025
Հայաստանի բոլոր առևտրային բանկերը՝ ԵՊՀ արցախցի ուսանողների կողքին

  Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանի, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և արցախցի ուսանողների մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին կրթական հնարավորությունները ու համագործակցության հեռանկարները։

  ՀԲՄ նախագահը կարևորեց ուսանողների կրթության շարունակականության ապահովումը՝ նշելով, որ բանկային համակարգը պատրաստ է աջակցելու երիտասարդներին։

  «Երբ մեզ ներկայացվեց ուսանողների ուսման վարձավճարների հետ կապված խնդիրը, Հայաստանի 18 բանկեր անմիջապես արձագանքեցին և պատրաստակամորեն աջակցեցին։ ՀՀ բանկերը ոչ միայն ֆինանսական աջակցություն են ցուցաբերել, այլև պատրաստակամություն են հայտնել ներդնելու կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական զարգացմանը։ Կրթված և որակյալ մասնագետների առկայությունը կարևոր է ոչ միայն բանկային համակարգի, այլև երկրի զարգացման համար, ուստի մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը ԵՊՀ-ի հետ՝ աջակցելով ուսանողներին»,- նշեց Դանիել Ազատյանը։

  Հանդիպման ժամանակ Դանիել Ազատյանն ուսանողներին ներկայացրեց բանկային համակարգի առանձահատկություններն ու պատասխանեց նրանց հարցերին։

  Նշենք, որ ԵՊՀ-ի և ՀԲՄ-ի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին։