Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի շնորհավորանքը հայկական Դրամի 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ

22.11.2023
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի շնորհավորանքը հայկական Դրամի 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ

  Բանկային համակարգի հարգարժան աշխատողներ, գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

  Հայաստանի բանկերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազգային արժույթի՝ հայկական Դրամի թողարկման 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ։

  Հայաստանի անկախության և պետականության անբաժան խորհրդանիշներից մեկը՝ ազգային արժույթը, մշտապես առանցքային դեր է ունեցել մեր երկրի տնտեսական, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգի կայացման ու զարգացման գործում, բազմիցս հաղթահարելով մարտահրավերներ ու ճգնաժամեր և ապացուցելով իր հուսալիությունն ու կենսունակությունը։

  Սրտանց շնորհավորում եմ նաև բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանալով քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման