Union of Banks of Armenia
ԲՄՈՒԿ-ի ծրագրերը ներկայացվեցին «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ում

Հայաստանի բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնն (ԲՄՈՒԿ) այսօր մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ին։
Էքսպոյի այցելուներին ներկայացվել են ԲՄՈՒԿ-ի ինչպես ընթացիկ վերապատրաստման դասընթացները, այնպես էլ «Բանկային գործ» որակավորման ծրագիրը։
Անկախ մասնագիտացումից, ծրագրին կարող են մասնակցել ԲՈՒՀ-երի 3-րդ և ավարտական կուրսերի ուսանողները, բակալավրի աստիճան ունեցողները, ինչպես նաև Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները վերաորակավորման և մասնագիտական աճի նպատակով։
Ծրագիրը հավատարմագրված է Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսումնական ասոցիացիայի (EBTN-European Banking and Financial Services Training Association) կողմից։
Ծրագրի շրջանավարտների թեկնածությունը ներկայացվում է առևտրային բանկերին՝ առկա թափուր հաստիքների համալրման նպատակով։
















