Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության երրորդ եռամսյակի արդյունքները

08.11.2021
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության երրորդ եռամսյակի արդյունքները

Հայաստանի բանկերի միությունում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրանն Սարգսյանն ու տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեցին բանկային համակարգի գործունեության երրորդ եռամսյակի ամփոփ ցուցանիշները:

Անդրադառնալով Կորնավիրուսային համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ առևտրային բանկերի գործունեությանը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրանն Սարգսյանը փաստեց, որ նշված ժամանակահատվածում համակարգի արձագանքն իրապես եղել է արագ, ժամանակին ու հասցեական:

«Բանկերի դերակատարումը մարտահրավերային տարում իսկապես զգալի էր և դա արտահայտվեց մի քանի ուղղություններով: Աջակցություն ցուցաբերելով ֆիզիկական և իրավաբանական անձնանցինչպես նաև մասնակցություն ունենալով պետական աջակցության մի շարք ծրագրերում՝ բանկերը մեծ ներդրում ունեցան տնտեսության կայունության ապահովման գործում: Իրականացվեցին նաև տնտեսության աճին ուղղորդված և հավելյալ արժեք ստողծող վարկավորման խոշորամասշտաբ ծրագրեր: Բանկերին հաջողվեց նաև էական փոփոխության չենթարկել վարկավորման տոկոսադրույքները»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրենը՝ հավելելով, որ այս ամենին զուգահեռ բանկերը շարունակում էին բարելավել իրենց թվային հնարավորությունները՝ բարձրացնելով տեխնիկական հագեցվածության մակարդակն ու ապահովելով հաճախորդների՝ թվային գործիքներից օգտվելու անվտանգությունը:

 

 

 

Սեյրան Սարգսյանի գնահատմամբ՝ անցնող տարիների մարտահրավերները ևս մեկ անգամ փաստեցին, որ բանկային համակարգը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքելու և դիմակայելու մարտահրավերային իրավիճակներին՝ տալով համապատասխան լուծումներ և շարունակելով բնականոն գործունեությունը հնարավոր անորոշության որոշակի ժամանակահատվածում։

Անդրադառնալով համակարգային ցուցանիշներին՝ ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց 3-րդ եռամսյակի ամփոփ տվյալները:

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 37 մլրդ դրամով (4.2%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով շուրջ 12 մլրդ դրամով (1.3%):

«Աճը հիմնականում պայմանավորված է նրանովոր նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից և սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը:

Ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 248 մլրդ դրամով (3.7%)՝ առաջին կիսամյակի համեմատ աճելով 115 մլրդ դրամով (1.7%):

2021թ-ի 9 ամիսների ընթացքում վարկային ներդրումները նվազել են շուրջ 279 մլրդ դրամով (6.7%), իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ շուրջ 26 մլրդ դրամով (0.7%):

Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 838 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 679 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (446 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորապես հիպոթեքային, շինարարության և գյուղատնտեսության վարկավորման ծավալների աճը պայմանավորված է այս ոլորտներում ակտիվության բարձրացման հետ: Վարկերի կառուցվածքում մի շարք վարկատեսակների մասով վարկավորման ծավալների նվազումն էլ պայմանավորված է մի շարք տնտեսական գործոններով, այդ թվում՝ համավարակով պայմանավորված տնտեսության ոլորտային վերադասավորումներով:

Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ա․Սարգսյանը տեղեկացրեց, որ շարունակվում է պահպանվել տենդենցը, երբ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 54%, արտարժույթով վարկերինը՝ 46%:

Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի տվյալներով՝ ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 213 մլրդ դրամով (3.7%), ընդհանուր ավանդներըշուրջ 145 մլրդ դրամով (3.9%):

«Ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 295 մլրդ դրամով (11%), իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 134 մլրդ դրամով (4.7%): Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 149 մլրդ դրամով կամ 14.4%-ով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 48 մլրդ դրամով կամ 5.1%-ով: Կապված անորոշության փաստով՝ ոչ ռեզիդենտների ավանդների նվազման միտում գրանցվել է ոչ միայն մեր, այլև մի շարք այլ երկրների բանկային համակարգերում: Դրամով և արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռևս 2009թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ այն կազմել է 51%: Այստեղ երևում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին»:

Շահվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդն աճել է շուրջ 6 մլրդ դրամով կամ 1.4%-ով:

2021թ-ի երրորդ եռամսյակում բանկայի համակարգն ապահովել է 66.3 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 7.7 մլն դրամով կամ 13.1%-ով:

 

ՀԱՇԻՎՆԵՐ

2021թ-ի հուլիսին բանկերի հաճախորդների թիվն 2020թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է` 95 183-ով կամ 2.9%-ով: Ֆիզ. անձինք` 90 202-ով կամ 2.9%-ով, օրավ. անձինք՝ 4 981-ով կամ 4.7%-ով:

2021թ-ի հուլիսին հաճախորդների հաշիվներն 2020թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են՝ 270 487-ով կամ 4.3%-ով; Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 257 303-ով կամ 4.3%-ովՙ իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են` 13 157-ով կամ 5.7%-ով:

Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ

 

 

ՔԱՐՏԵՐ

Մամլո ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում  բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 112 859-ով՝ կազմելով է  2 մլն 609 454:

 

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին նաև տվյալներ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց փոխանցումների վերաբերյալ: Մասնավորապես՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 252 մլն դոլարով (3.2%):  Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 40 մլն դոլարով (5.5%): Նշված ժամանակահատվածում ֆիզանձանց փոխանցումների (զուտ ներհոսքիծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 212 մլն դոլարով (58.2%):

 

ՀՀ  առևտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 2.9 մլրդ դրամով կամ 7.7%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 1.8 մլրդ դրամով կամ 5.5%-ով:

«Հատկանշական է, Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ի 3-րդ եռամսյակում՝ 2,407 մլն դրամ, ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 845 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 2,059 մլն դրամ, ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 286 մլն դրամ»:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Related news

Armenian And Georgian Banking Systems Have a Lot in Common. General Director of Bank of Georgia
Armenian And Georgian Banking Systems Have a Lot in Common. General Director of Bank of Georgia
30.08.2024

During his visit to Georgia, Daniel Azatyan, the President of the Union of Banks of Armenia, also met with the General Director of Bank of Georgia Archil Gachechiladze.

UBA Chairman Daniel Azatyan Met With President of the Banking Association of Georgia In Tbilisi
UBA Chairman Daniel Azatyan Met With President of the Banking Association of Georgia In Tbilisi
29.08.2024

On August 29, Daniel Azatyan, the president of the Union of Banks of Armenia, visited Tbilisi. Mr. Azatyan’s first meeting was with Alexander Dzneladze, the president of the Banking Association of Georgia.