Union of Banks of Armenia
Աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ապացուցում է իր արդյունավետությունը
Հանդիսանալով Հայաստանում WBL4JOB* նախագծի գործընկեր՝ Հայաստանի բանկերի միությունն ակտիվորեն մասնակցում է նախագծի կայացմանը։
banks.am-ի հետ զրույցում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգյսյանն անդրադարձել է ծրագրի արդյունավետությանն ու բանկերի համար վերջինիս կարևորությանը։
Մանրամասները՝ կից հղումով
*Նշենք, որ 2021թ.-ից Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի ուսանողները վարձատրվող պրակտիկա են անցնում ՀՀ բանկերում եւ ապահովագրական ընկերություններում: Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն իրականացվում է Erasmus + ծրագրի «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծով: Հայաստանում նախագծի գործընկերներն են ՀՖՀՀ-ն, Շիրակի պետական համալսարանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ):