Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Բաժնետիրական սկզբունքներով աշխատող բանկերը մեծ ներուժ ունեն

26.06.2024
Բաժնետիրական սկզբունքներով աշխատող բանկերը մեծ ներուժ ունեն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հերթական տարեկան ժողովին մասնակցեց «Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

ՀԲՄ նախագահն իր ելույթում շնորհավորեց բանկի բաժնետերերին, խորհրդի անդամներին և աշխատակիցներին նախորդ տարվա հաջող ցուցանիշների ամփոփման կապակցությամբ, և վստահություն հայտնեց, որ հաջորդ տարիներին բանկը նորանոր ձեռքբերումներ կունենա։

Դանիել Ազատյանը փաստեց, որ բաժնետիրական սկզբունքներով աշխատող բանկերը մեծ ներուժ են ներկայացնում և կարևոր ներդրում ունեն մեր ապագայի ամուր հիմքերը զարգացնելու հարցում։

Ողջույնի խոսքում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը արձանագրեց, որ ԱրարաըԲանկը «Հայաստանի բանկերի միության» ակտիվ անդամ է, նաև ընդգծեց, որ բանկի աճի տեմպերն հավասարակշռված են։