Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

ՀԲՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև հաստատված համագործակցությունը կուղղվի գործարար միջավայրի բարելավմանը

26.04.2023
ՀԲՄ-ի և Հայաստանի ներդրումային խորհրդի միջև հաստատված համագործակցությունը կուղղվի գործարար միջավայրի բարելավմանը

  Հայաստանի բանկերի միության և Հայաստանի ներդրումային խորհուրդի  միջև ստորագրվել է համագործակցության և փոխըմբռնման հուշագիր՝ առաջիկայում համապատասխան ոլորտային օրենսդրական փաթեթների շուրջ արդյունավետ համատեղ աշխատելու նպատակով։

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի փոխանցմամբ՝ փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացմանը, ներդրումների խրախուսմանը և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համագործակցությունը կխթանի երկու կառույցների միջև փոխշահավետ կապերի ամրապնդումը։

  «Քիչ չեն այն խնդիրներն ու աշխատանքային ուղղությունները, որոնց մասով միությունները և գործարար հանրությունը ներկայացնող կառույցները պետք է համատեղեն ուժերը՝ առկա հարցերը բարձրաձայնելու և դրանց արդյունավետ լուծումներ տալու նպատակով։ Վերջինս կնպաստի նաև միջազգային կառույցների հետ համագործակցությանը»,-նշել է Սեյրան Սարգսյանը։