Union of Banks of Armenia
ՀԲՄ սահմանել է 50% զեղչ EFPA European Investment Assistant որակավորման դասընթացի ավարտական քննությունների համար

Մեկնարկել են «EFPA-Հայաստան» միջազգային ծրագրի EFPA European Investment Assistant որակավորման դասընթացները։
Հիշեցնենք, որ «EFPA-Հայաստան»-ը ձևավորվել է ՀԲՄ և Ֆինանսական ծառայությունների խորհրդատուների և պլանավորողների ասոցիացիայի (EFPA) ﬕջև համագործակցության արդյունքում։
EFPA-Հայաստանի առաքելությունն է՝ հայաստանյան շուկայում ներդնել և զարգացնել ﬕջազգային չափորոշիչներին համապատասխան EFPA որակավորուﬓերը, որոնք ուղղված են ֆինանսական խորհրդատվության ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացմանը։
EFPA որակավորումների նախապատրաստական դասընթացներն ացկացվելու են Երևանի Բիզնես Դպրոցում, որակավորման քննությունը՝ ՀԲՄ-ում։
Ողջունելով EFPA European Investment Assistant որակավորման դասընթացի մասնակիցներին՝ Հայաստանի Բանկերի Միության փոխնախագահ Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ միության կողմից կայացված որոշման համաձայն սահմանվել է 50% զեղչ EFPA European Investment Assistant որակավորման դասընթացի ավարտական քննությունների համար։
