Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերության վերլուծություն

28.10.2024
 Հայաստանի և Վրաստանի  բանկային համակարգերի շահութաբերության վերլուծություն

  Հայաստանի բանկերի միությունն այսուհետ նախատեսում է պարբերաբար ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ վերլուծություններ՝ համադրելի երկրների հետ համեմատական օրինակներով։

  Սույն անդրադարձով ներկայացնում ենք ՀՀ և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերության մակարդակի համեմատական վերլուծությունը։ 

  Ընդունված է, որ շահութաբերությունը չափվում է ROE գործակցով՝ շահույթ/կապիտալ հարաբերակցությամբ։

  Ներկայացված վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի տարեկանացված ROE-ն կազմել է 21,9 %, Վրաստանում՝ 23,5%։

  Նշենք, որ ՀՀ բանկային համակարգի շահութաբերության մակարդակը (ROE) պատմականորեն եղել է ցածր։ Մինչև 2022 թվականը, 10 տարիների ընթացքում (2012-2022), ՀՀ բանկային համակարգի միջինացված տարեկան ROE-ն եղել է 7%, ինչն էականորեն ցածր  է համադրելի երկներից։ Մասնավորապես, օրինակ Վրաստանի բանկային համակարգի ROE-ն նույն ժամանակահատվածի համար կազմել միջինում տարեկան 17,5%։ Համեմատության համար նշենք, որ  ցուցանիշը ցածր է նույնիսկ բանկերի համաշխարհային միջին ROE-ից, որը կազմել է շուրջ 9-10%։

   ՀՀ և Վրաստանի բանկային համակարգերի ROE-ի համեմատական վերլուծությունը՝ կից պատկերում։ Վրաստանի համապատասխան ցուցանիշները ներկայացված են դրամային արտահայտությամբ։

  Ներկայացված վիճակագրական տվյալները վերցված են ՀՀ և Վրաստանի բանկերի պաշտոնական կայքերից։