Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2021թ. առաջին կիսամյակի ցուցանիշները

05.08.2021
Ամփոփվել են բանկային համակարգի գործունեության 2021թ. առաջին կիսամյակի ցուցանիշները

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

  2021թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 24 մլրդ դրամով կամ 2.7%-ով, ինչը առաջին եռամսյակի համեմատ աճել է շուրջ 2.6 մլրդ դրամով կամ 0.28%-ով:

 

  2021թ. առաջին կիսամյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 133 մլրդ դրամով կամ 0.2%-ով, առաջին եռամսյակի համեմատ աճելով 113 մլրդ դրամով կամ 1.7%-ով:

 

 

  Վարկային ներդրումները նվազել են շուրջ 253 մլրդ դրամով կամ 6%-ով: Պատճառը՝ նախորդ տարի համավարակով և պատերազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում բանկերի կողմից իրականացված վատորակ վարկերի դուրսգրումներն են։

  Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 47%-ը (1 866 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 42%-ը՝ (1 684 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 11%-ը՝ (415 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

 

 

  2021թ. առաջին կիսամյակի տվյալներով ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 53%, արտարժույթով վարկերինը՝ 47%:

  Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 109 մլրդ դրամով կամ 1.9%-ով, առաջին եռամսյակի հետ համեմատ աճելով շուրջ 111 մլրդ դրամով կամ 1.9%-ով:

  Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 61 մլրդ դրամով (1.6%-ով), առաջին եռամսյակի համեմատ աճելով շուրջ 68 մլրդ դրամով կամ 1.8 %-ով:

 

 

 

  2021թ. առաջին կիսամյակում բանկայի համակարգն ապահովել է 40.7 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է շուրջ 46.7 մլն դրամով կամ 0.11 %-ով:

 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ

 

  2021թ. առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80.342-ով՝ կազմելով է 2 մլն 576 937: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 5.4%:

  Հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 31 մլն 532 464 գործարք, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 51.9 %-ով: 2020թ. առաջին կիսամյակի համեմատ 28.3%-ով ավելացել է նաև վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 811 921 մլն դրամ:

 

 

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

 

  Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 202 մլն դոլարով կամ 37%-ով:

  Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 70 մլն դոլարով կամ 17.6%-ով: 2021թ. 1-ին կիսամյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 132 մլն դոլարով կամ  88.6%-ով:

 

 

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ բանկերի տեղակայվածության վերլուծություն

 

  2021թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 3.4 մլն դրամով կամ 12.7%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 2.8 մլրդ դրամով կամ 12.2%-ով:

  Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ. 1-ին կիսամյակում՝ 1,778 մլն դրամ, ավելի քան 3 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 567 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1,520 մլն դրամ, ավելի քան 7 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 205 մլն դրամ:

 

 

  ՀՀ բանկային համակարգի գործունեության 2021թ․ առաջին կիսամյակի ցուցանիշներն առավել մանրամասն  հասանելի են հետևյալ հղմամբ։

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն