Professional Development
Summer Academy
Ամառային Ակադեմիական ծրագիր Ֆրանկֆուրտում
Եվրոպայի առաջատար Ֆրանկֆուրտի Ֆինանսների և Կառավարման Դպրոցը մեկնարկում է ամառային ակադեմիական ծրագիրը, որն անցկացվելու է Ֆրանկֆուրտի Campus-ում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը:
Այս տարի ամառային դպրոցի շրջանակներում կանցկացվեն հետևյալ առանձին ծրագրերը՝
- Ռիսկերի կառավարում
- Ներառական և թվային ֆինանսներ
- Կայուն ֆինանսներ
- Կայուն գյուղատնտեսության ֆինանսավորում
Դասընթացներն ուղեկցվելու են ինտերակտիվ պանելային քննարկումներով ոլորտը ներկայացնող գիտակների ներգրավմամբ, պրակտիկ հանդիպումներով և այցելություններով:
Դասընթացներին մասնակիցներն ամենայն խորությամբ հնարավորություն են ունենում սովորելու, հետազոտելու, տեղում տեսնելու և ծանոթանալու, ինչպես նաև լավագույն մասնագետների անմիջական ուղղորդմամբ գտնելու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Ծրագրի արժեքը կազմում է՝ 5700 Եվրո: Արժեքը ներառում է՝ կրթական նյութերի ամբողջական փաթեթը, բոլոր այցելությունները (ներառյալ մշակութային) և դասընթացների ողջ ընթացքում մատուցվող սնունդը:
Շուտ գրանցվելու դեպքում տրամադրվում է զեղչ՝ 15% -ի չափով, ինչպես նաև կիրառվելու է ՀԲՄ անդամ բանկերի ներկայացուցիչների համար նախատեսված 10%-ի զեղչը: Գրանցումներն իրականացվում են բացառապես ՀԲՄ-ի միջոցով:
Շուտ գրանցումների (Early bird) վերջնաժամկետը՝ մինչև ս.թ. մարտի 29-ը: