Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

«Բանկեր, վարկեր, ներդրումներ և տնտեսություն» էքսպո-ֆորում

28.11.2018
«Բանկեր, վարկեր, ներդրումներ և տնտեսություն» էքսպո-ֆորում

    Ս.թ. դեկտեմբերի 15-16-ին  «ԴԱԲԼԹՐԻ  ԲԱՅ  ՀԻԼԹՆ  ԵՐԵՎԱՆ  ՍԻԹԻ  ՍԵՆԹՐ» հյուրանոցում  կկայանա  «Բանկեր, վարկեր, ներդրումներ և տնտեսություն» էքսպո-ֆորումը, որտեղ  առանձին  տարածքով  կներկայացվի  նաև  հայկական  դրամի  պատմությունը՝  հոբելյանական  թողարկումներով, ինչպես  նաև՝  դոկումենտալ  ֆիլմով:  Էքսպո-ֆորումի  նպատակն է  ըստ արժանվույն ներկայացնել  ՀՀ  բանկային համակարգի ձեռքբերումները, վարկերի մատչելիությունը  և բանկային համակարգի զարգացման հեռանկարները: