Որակավորման քննություններ

Մայիսի 15-ից կվերսկսվեն որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունները

04.05.2020

  Հայաստանի բանկերի միությունը մայիսի 15-ից վերսկսում է որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման քննությանները՝ պահպանելով ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային, անվտանգության և հավելյալ այլ կանոնները:

  Մայիսի 15-ից հունիսի 15-ը քննությունները կկազմակերպվեն  շաբաթական 4 օր` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 14:00-ին։ Յուրաքանչյուր օր քննությանը կմասնակցի նախապես գրանցված ոչ ավելի, քան 5 մասնակից։ Մասնակիցները քննությանը պետք է ներկայանան դիմակով, քննասենյակում պահպանվելու են սանիտարահամաճարակային անհրաժեշտ բոլոր կանոնները։

Հայտնում ենք նաև, որ քննության համար նախկինում գրանցված անձանց համար կգործի այլ ժամանակացույց։

Բոլոր պաշտոններում որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման քննությաններին մասնակցելու համար կարող եք հերթագրվել ՝  զանգահարելով  (010) 52 95 50 հեռախոսահամարով: