23 ԱՊՐԻԼ 2018
Մեր մասին
Վերլուծություններ և
ուսումնասիրություններ
Ուսանողների
վարկավորման ծրագիր
Որակավորման
քննություններ
Բանկային
օրենսդրություն
Բանկային
հաճախորդի անկյուն
Ֆինանսական
Արբիտրաժ
Հայ ֆինանսիստների
հարթակ
Անդամների Միջավայր
Բանկային գործարար վարվելակերպի կանոնագիրք
2008 թվականին Հայաստանի բանկերի միության կողմից մշակվել է բանկային գործարար վարվելակերպի կանոնագիրքը: Հայաստանի բանկային համակարգի զարգացումն ակնհայտ դարձրեց համակարգում գործարար վարվելակերպի կանոնների ներդրման անհրաժեշտությունը, որի առաջնային նպատակն է բարձրացնել Բանկերի գործունեության թափանցիկությունը և ստեղծել փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատողների և հաճախորդների միջև:
Բանկային գործարար վարվելակերպի կանոնները հանդիսանում են Բանկի վարվելակերպի հիմնարար ուղեցույցը, որով առաջնորդվելը յուրաքանչյուր աշխատակցի պարտքն է համարվում: Վարվելակերպի կանոնները քաջալերում և օժանդակում են ֆիանսական ինստիտուտների շարքերում առողջ մրցակցություն ստեղծելուն` վերջիններիս հնարավորություն ընձեռելով շուկայում գործել ավելի ազատ` ապահովելով ծառայությունների և արտադրանքի բարձր որակ` ուղղված հաճախորդների շահերի պաշտպանությանը:
Բանկային գործարար վարվելակերպի կանոնները կազմվել են անցյալի հարուստ փորձի հիման վրա` հաշվի առնելով այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք առավել հաճախ են հանդիպում բանկերում կամ այլ ֆինանսական կառույցներում, և որոնց լուծման վերաբերյալ տարիների ընթացքում առաջարկվել են առավել ընդունելի տարբերակներ:
Տեսակ
Վերնագիր
Չափս
Բանկային գործարար վարվելակերպի կանոնագիրք
Մայիս/2008
806KB
Միության Գործընկերները